Գլխավոր Լրահոս

Ավտոմաքսազերծումն այսուհետ կիրականացվի առավելագույնը 30 րոպեում

Ավտոմաքսազերծումն այսուհետ կիրականացվի առավելագույնը 30 րոպեում

Հայաստանում ավոտմաքսազերծման գործընթացն այսօր իրականացվում է 30 րոպեում, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառում` մեկ ժամում. այս մասին ավտոմաքսատանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը` ներկայացնելով միջազգային չափանիշներով վերանորոգված սպասարկման սրահը:

Բաբկեն Ղազարյանի խոսքով` ավտոմաքսազերծման ընթացակարգերի քանակը կրկնակի կրճատվել է, իսկ հերթականությունը դարձել է «առավել համակարգված և տրամաբանական»:

«Եթե նախկինում հայտարարատուները մեկ պատուհանին մոտենում էին 2-3 անգամ, ապա այսօր` 1 անգամ, ինչի արդյունքում այցելուի` մաքսատանը գտնվելու ժամանակահատվածը կրճատվել է առնվազն 15 րոպեով»,- ասել է ավտոմաքսատան պետը` հավելելով, որ սպասարկման որակի բարելավման ու ընթացակարգերի պարզեցման արդյունքում ավտոմաքսատունն այժմ պատրաստ է առանց հերթերի օրական սպասարկել 500 հայտարարատուի:

«Բարեփոխումների հիմքում դնելով այցելուի հարմարավետությունը` ավտոմաքսատան նոր սպասարկման սրահում այսուհետ մշտապես ներկա է աշխատակից, որը կուղղորդի այցելուներին իրենց անհրաժեշտ ընթացակարգերի կատարման գործընթացում»,- տեղեկացրել է ավտոմաքսատան պետը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում