ՖԻՖԱ-ն մարտի 13-ին հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված ցուցակը, ըստ որի` Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Փետրվարի համեմատ` հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով:
Մարտի 5-ին Կրասնոդարում կայացած ընկերական խաղում Հայաստանի ընտրանին զիջել էր Ռուսաստանի հավաքականին 0:2 հաշվով:
Ի դեպ` Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. շվեյցարացի 62-ամյա Բեռնար Շալանդի գլխավորությամբ հավաքականը հանդես կգա «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ մարտի 10-ին ասուլիս տվեց` խոսելով Ռուսաստան-Հայաստան վերջին խաղի և հավաքականի անելիքների մասին։
ՖԻՖԱ-ի վարկանիշը շարունակում է գլխավորել Իսպանիան: Նրան, ինչպես նախորդ ամիս, հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան, Կոլումբիան:
Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ:
Civilnet











