Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովին, որը 44-րդ քայլին անձնատուր է եղել:
Ինչպես հաղորդում է chess.am-ը, Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի է խաղալ Վեսելին Տոպալովի հետ: Պյոտրի Սվիդլերը հաղթել է Դմիտրի Անդերյկինին: Դեռևս շարունակվում է Կրամնիկ-Կարյակին պարտիան:
Երկրորդ տուրից հետո Անանդն ու Սվիդլերը վաստակել են 1,5-ական միավոր: Արոնյանը` մեկ միավոր: Մարտի 15-ին կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Տոպալովի դեմ:
Civilnet











