Գլխավոր Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Տոպալովն ու Արոնյանը կիսեցին միավորը

Հավակնորդների մրցաշար. Տոպալովն ու Արոնյանը կիսեցին միավորը

Խանտի Մանսիյսկում մարտի 15-ին ընթացող հավակնորդների մրցաշարի երրորդ տուրի շրջանակում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Վեսելին Տոպալովի հետ, հաղորդում է Chess.am-ը: Կողմերը պարտիայի 35-րդ քայլին համաձայնել են ոչ ոքիի:

Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Անդրեյկինն ու Կարյակինը կիսել են միավորը, իսկ Մամեդյարովը կրկին պարտություն է կրել այս անգամ Վիշվանաթան Անանդից։ Դեռևս ընթանում է Սվիդլեր - Կրամնիկ մրցավեճը։ 
Ներկայում 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որից մեկ միավոր պակաս ունեն 4 շախմատիստներ՝ Արոնյանը, Տոպալովը, Սվիդլերը ու Կրամնիկը։ Սակայն Սվիդլեր - Կրամնիկ պարտիայի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը փոխվելու է։  Անդրեյկինն ու Կարյակինն ունեն մեկ միավոր, իսկ Մամեդյարովը 0,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 
Մարտի 16-ը հանգստյան օր է հայտարարված մրցաշարում: Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Պյոտոր Սվիդլերի հետ:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում