Խանտի-Մանսիյսկում մարտի 17-ին ընթացող հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 5 ժամ տևած պայքարից հետո 57-րդ քայլում պարտության է մատնել Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Այսպիսով` չորրորդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և Վլադիմիր Կրամնիկի հետ կիսում է 2-3-րդ տեղերը: Երեք միավորով աղյուսակը գլխավորում է Հնդկաստանը ներկայացնող Վիշվանաթան Անանդը: Վերջինս չորրորդ տուրում կիսել է միավորը Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ, իսկ Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովն էլ` ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի: Ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովն էլ հաղթանակ է տարել ռուս Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ:
Civilnet











