Գլխավոր Լրահոս

Պետական գնումների էլեկտրոնային համակարգը վերջապես գործեց

Պետական գնումների էլեկտրոնային համակարգը վերջապես գործեց
Պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով 2009թ. քննարկվում էր գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումը։ Մոտ $250 հազ. դոլար արժողությամբ համակարգը թեև գործարկվեց 2011թ. վերջից, այն թերի էր, և չէր համապատասխանում ֆինանսների նախարարության պահանջներին։ Պետական գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ: Ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանի խոսքով՝ այս ցուցանիշը վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման և լիարժեք գործարկման մասին: Հունվարից պետական մարմինները թե բաց ընթացակարգով և թե շրջանակային համաձայնագրով գնումները կատարում են էլեկտրոնային ձևով, ինչը հնարավորություն է ընձեռում հայտերը և պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ լրացնել և ուղարկել առցանց ռեժիմով: «Էլեկտրոնային ընթացակարգերով մրցույթների անցկացումը հասանելի կդարձնի բոլոր փաստաթղերը, կբացառի որևէ միջամտություն՝ արդյունքում ապահովելով արդար մրցակցություն»,- ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության ասել է Թունյանը։ Ի դեպ, Գնումների էլեկտրոնային համակարգը գործարկվել էր դեռ 2011թ.։ Նախատեսվում էր, որ արդեն 2012թ. պետական համակարգի շուրջ 60 մարմիններ ամբողջությամբ կանցնեն նոր համակարգով գնումներին, սակայն Վերահսկիչ պալատի ուսումնասիրությամբ պարզվեց, որ համակարգը փաստացի չի գործել։ Համակարգում առկա խնդիրների մասին 2013թ. հուլիսի 3-ի ասուլիսում նշեց նաև ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Ըստ նախարարի՝ համակարգը չի ապահովել նախարարության կողմից առաջ քաշված պայմանները: Էլեկտրոնային գնումների համակարգի ստեղծման և ներդրման վրա ծախսվել է $250 հազ.։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում