Գլխավոր Լրահոս

Պետպարտքի սպասարկումը թանկանում է

Ֆինանսների նախարարությունը կառավարությունից խնդրում է ավելացնել արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները։

Հայկական դրամի արժեզրկումն ու ամերիկյան դոլարի նկատմամբ SDR-ի (ԱՄՀ հատուկ փոխառության իրավունք) արժևորումը Հայաստանի պետական պարտքի սպասարկումը «թանկացրել» է մոտ $1,5 մլն-ով։

Ֆինանսների նախարարությունը կառավարության մարտի 19-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման մի նախագիծ, որում առաջարկում է պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրները հավելել ևս 660 մլն դրամով։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշել է, որ 2009թ. Stand-By Arrangement-ի շրջանակներում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից կառավարությանը տրամադրված 202,4 մլն SDR վարկի մայր գումարի մարման գծով 2014թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում պետք է վճարվի 31,9 մլն SDR (յուրաքանչյուր եռամսյակում՝ 15,95 մլն SDR)։ Նշված մարումները կատարելու նպատակով 2014թ. պետբյուջեով նախատեսվել է 19,8 մլրդ դրամ։ Հաշվարկների հիմքում դրվել է 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ամրագրված՝ 1SDR/620,76 դրամ (1SDR/$1,532 և $1/405,26 դրամ) փոխարժեքը։

2013թ. նոյեմբերի 1-ից հետո SDR-ը դոլարի նկատմամբ արժևորվել է, իսկ այս տարվա փետրվարի 26-ի փոխարժեքը կազմել է 1SDR/$1,545 և 1SDR/638 դրամ։

Այս տարի պետական պարտքի մայր գումարի մարմանը ընդհանուր առմամբ նախատեսված է ուղղել $137 մլն դոլար, որից 42%-ը՝ ճգնաժամային 2009թ. ԱՄՀ-ից ներգրաված վարկի մասով։

Չի բացառվում, որ տարվա առաջին կեսին SDR-ի և Հայաստանի ազգային արժույթի վարքագծի ներկայիս միտումների պահպանման դեպքում ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ դիմի կառավարությանը՝ ավելացնելու արտաքին պարտքի սպասարկման գումարները։ Մի կողմից՝ դոլարի նկատմամբ շարունակում է արժևորվել SDR-ը (մարտի 17-ի դրությամբ փոխարժեքը կազմել է 1,55SDR/$1), մյուս կողմից՝ արժեզրկվում է հայկական դրամը։

Ֆինանսների նախարարությունը որոշման նախագծի հաշվարկների հիմքում դրել է $1/413 դրամ փոխարժեքը, այնինչ մարտի 18-ի դրությամբ փոխարժեքը կազմել է $1/415,2 դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում