Գլխավոր Լրահոս

Որոտանի հէկերի վաճառքի գործարքը դեռ ավարտված չէ

Որոտանի հէկերի վաճառքի պայմանագրից արդեն անցել է մոտ երկու ամիս, բայց գործարքը դեռ ավարտված չէ։ Հայտնի չէ, թե գնորդից՝ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունից ստացվելիք 180 մլն դոլարն ինչպես է տնօրինվելու Հայաստանի կողմից։

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» պետական ընկերության երեք՝ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի վաճառքի «գործարքը դեռ չի ավարտվել, և ամերիկյան ընկերության հետ ընդամենը ստորագրվել է պայմանագիրը»։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նպատակներով են ծախսվելու հէկերի վաճառքից ստացված գումարները։

Որոտանի երեք հէկերը թեև հանդիսանում են պետական, դրանք ուղղակիորեն վաճառել է ոչ թե կառավարությունը, այլ «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը»՝ 180 մլն դոլարով: Թե ինչպես են տնօրինվելու այդ միջոցները, ներկայում հայտնի չէ։

Թեև ամերիկյան մասնավոր կապիտալի ներդրումը Հայաստանում ողջունելի է, սակայն այս գործարքից հետո ամերիկյան ընկերությանը չառնչվող կոռուպցիոն ռիսկեր կան. վաճառքից ստացվելիք գումարները փաստացի «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության սեփականությունն են, և վերջինը իրավասու է այն ծախսել ըստ հայեցողության:

Որոտանի հէկերի ուղղակի վաճառքը նույնպես անհասկանալի է, քանի որ որպես գործարքի հիմնավորում նշվում էր կապիտալ ներդրումների իրականացման անհրաժեշտությունը, այնինչ արդիականացման համար առկա էին անհրաժաշտ միջոցները։ Հէկերի առքուվաճառքի պայմանագրի համաձայն՝ առաջիկա վեց տարում «Կոնտուր գլոբալ» ընկերությունը Որոտանի հէկերի համալիրում պետք է ներդնի 70 մլն դոլար կամ գրեթե նույնքան, որքան 2010թ. հէկերի արդիականացման համար կառավարությունը ներգրավել էր գերմանական KfW բանկից՝ որպես վարկ՝ 51 մլն եվրո։ Միջոցները հատկացվել էին 15 տարի մարման ժամկետով, որից չորս տարին՝ արտոնյալ, տարեկան շուրջ 2% տոկոսադրույքով: Հիդրոհամալիրի արդիականացման աշխատանքները պետք է իրականացվեին 2011-ից, սակայն այս ընթացքում գործնականում որևէ աշխատանք չի իրականացվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում