Գլխավոր Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը չօգտվեց մրցակիցների սայթաքումից

Խանտի Մանսիյսկում կայացել է հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրը։ 

Ինչպես հաղորդում է Chess.am-ը, Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Դմիտրի Անդրեյկինի հետ: Կողմերը փոխանակվել են 47 քայլ: Գրանցվել է ոչ-ոքի։

6-րդ տուրում պարտիան առաջինն ավարտել են Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինը: Այստեղ ևս ոչ-ոքի արդյունք է գրանցվել։ Բավականին հետաքրքիր պայքարում է ընթացել Տոպալով – Կրամնիկ դիմակայությունը, որում ավելի ուժեղ գտնվել է Տոպալովը:

Տուրի մյուս՝ Մամեդյարովի և Սվիդլերի միջև խաղարկված պարտիան ավարտվել է ադրբեջանցու հաղթանակով:

Արոնյանն, առայժմ, կես միավոր է զիջում Անանդին և ընթանում է երկրորդ տեղում:

Վաղը հանգստյան օր է հայտարարված մրցաշարում։

Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո`

1. Անանդ 4 
2. Արոնյան 3,5 
3. Տոպալով 3 
4. Կրամնիկ 3 
5. Մամեդյարով 3 
6. Սվիդլեր 3 
7. Կարկային 2.5 
8. Անդրեյկին 2

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում