Խանտի Մանսիյսկում մարտի 21-ին ավարտվել է հավակնորդների մրցաշարի Արոնյան- Կարյակին պարտիան, հաղորդում է Chess.am-ը: Ցուցադրելով գրագետ և կազմակերպված խաղ` Արոնյանը հաղթանակի է հասել մրցակցի նկատմամբ: 53-րդ քայլում Կարյակինը հանձնվել է:
Այս հաղթանակը օգնել է Լևոնին հավասարվել Անանդին, ով այսօր իր պարտիան ոչ-ոքի է ավարտել Սվիդլերի հետ: Տուրի մյուս խաղում Անդրեյկինը հաղթել է Տոպալովին, իսկ Կրամնիկ - Մամեդյարով պարտիայում հաղթել է Կրամնիկը:
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ -4.5
Վիշվանաթան Անանդ - 4.5
Վլադիմիր Կրամնիկ - 4
Պյոտր Սվիդլեր - 3.5
Դմիտրի Անդրեյկին - 3
Վեսելին Տոփալով -3
Շաքրիար Մամեդյարով - 3
Սերգեյ Կարյակին - 2.5
8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Անանդն է:
Civilnet











