Գլխավոր Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Մամեդյարովին

Մարտի 23-ին Խանտի-Մանսիյսկում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրի շրջանակում Լևոն Արոնյանը մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, հաղորդում է Armsport.am-ը:

Մրցակիցները ստուգատեսի առաջին շրջանում (երկրորդ տուրում) արդեն հանդիպել էին միմյանց հետ, որում սպիտակներով առավելության էր հասել հայ գրոսմայստերը։  Այս անգամ, Լևոնը, ով հանդես էր գալիս սև խաղաքարերով, ցավոք, անհաջող է անցկացրել պարտիան և զիջել է ադրբեջանցուն՝ 44-րդ քայլին։ Մամեդյարովը, վաստակելով 4,5 միավոր, այս պահի դրությամբ հավասարվել է երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկին։ Արոնյանն Անանդի հետ հավասար՝ 5 միավոր ունի, սակայն աշխարհի նախկին չեմպիոնի պարտիան ընթացքի մեջ է ներկայում։
Մինչ այդ, 9-րդ տուրում, առաջինն ավարտվել է Անդրեյկին-Սվիդլեր պարտիան, որում ոչ-ոքի է գրանցվել. ռուս գրոսմայստերները ներկայում ունեն 4-ական միավոր։ Մնացած խաղատախտակների առջև միմյանց հետ մրցում են՝ Անանդ-Տոպալով և Կարյակին-Կրամնիկ զույգերը։

Մարտի 24-ին մեկօրյա ընդմիջում է մրցաշարում։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում