Գլխավոր Լրահոս

Հանքարդյունաբերությունն արտահանման կարևոր աղբյուր է. ՀԲ պաշտոնյա

Հանքարդյունաբերությունն արտահանման կարևոր աղբյուր է և տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը: Այս մասին «Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն. հնարավորություններն ու մարտահրավերները» միջազգային գիտաժողովի իր ելույթում ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին:

«Մենք ուրախ ենք քննարկելու այդ ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, որպեսզի վերջինս շարունակի մնալ տնտեսապես տոկուն, սոցիալապես պատասխանատու և բնապահպանական տեսանկյունից կայուն»,- ասաց Հափին:

Նրա խոսքով` հանքագործությունը ռիսկային գործունեություն է և ընդերքի հետազոտումը հաճախ ապարդյուն է անցնում:

«Ներդրումները շատ մեծ են և գերազանցում են հարյուրավոր միլիոն դոլարներ: Արտադրանքի գինը կարող է կտրուկ փոխվել: Կառավարությունները կարող են վերանայել հարկերն ու քաղաքականությունը: Կարող են նաև առաջանալ զգալի բնապահպանական և սոցիալական ռիսկեր, որոնք առնչվում են այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են պոչամբարները, պատվարները և վերաբնակեցման քաղաքականությունը»,- ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենը` հավելելով, որ ռիսկային գործունեությունը սակայն չի նշանակում, որ «հանքագործությունը անպատասխանատու գործունեություն է կամ պետք է լինի այդպիսին»:

Հափիի խոսքով` վերջին մի քանի տարիների ընթացքում Համաշխարհային բանկն աջակցել է կառավարությանը «միջազգային չափորոշիչներին համահունչ նոր Ընդերքի մասին օրենսգրքի մշակման հարցում, և արմատական փոփոխություններ են իրականացվել ֆիսկալ ռեժիմում»:

«Արդյունքում, հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթիներից ստացվող ֆիսկալ եկամուտները 2012թ. հասել են 15,7 մլրդ դրամի, իսկ 2013թ. 22,8 մլրդ դրամի, մասամբ նաև շնորհիվ բարենպաստ ապրանքային գների: Համեմատության համար, նախկին հարկման ռեժիմի պայմաններում այդ ռոյալթիները 2011թ. կազմել են ընդամենը 6,7 մլրդ դրամ»,- ասաց Հափին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում