Գլխավոր Լրահոս

Թուրքիան պնդում է, որ հարձակումն իր տարածքից չի եղել

Թուրքիան պնդում է, որ հարձակումն իր տարածքից չի եղել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում  հերքում է Սիրիայի հայկական Քեսապ ավանի և շրջակա գյուղերի վրա իրականացված հարձակման ժամանակ Թուրքիայի տարածքն օգտագործելու և Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:

«Մենք գտնում ենք, որ որոշ շրջանակների՝ Քեսապի շրջանում տեղի ունեցող դեպքերի և անցյալի ցավալի իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու ջանքերը քաղաքական քարոզչության փորձեր են և դատապարտում ենք դրանք:
Թուրքիան, համաձայն մարդասիրական և բարոյական պատասխանատվության, տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Սիրիայի Քեսապի շրջանի հայերին իր երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացվել են այս հարցի շուրջ պաշտոնական ուղիներով:

Սիրիահայերի, ինչպես նաև մյուս սիրիացիների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»,-ասված է հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:                                                                                                         

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում