Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ, հաղորդում է Chessfed.am կայքը:
Մարտի 25-ին Արոնյանը միավորը կիսել էր Վեսելին Տոպալովի հետ, իսկ մարտի 26-ին` Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի հետ:
Դեռ ընթացքի մեջ են Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) և Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) մրցախաղերը։
Արոնյանը շարունակում է մնալ երկրորդ տեղում՝ տվյալ պահին կես միավորով զիջելով Անանդին, որի հաղթանակի հավանականությունը բարձր է։ Մամեդյարովն ու Կարյակինը, իրենց հերթին, առավելության հասնելու դեպքում, կարող են հավասարվել Արոնյանին։
Civilnet










