Գլխավոր Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց և կորցրեց չեմպիոնի կոչման բոլոր շանսերը

Մեկօրյա դադարից հետո, այսօր՝ մարտի 29-ին Խանտի-Մանսիյսկում կայացել է հավակնորդների մրցաշարի հերթական՝ 13-րդ տուրը։

Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, ստուգատեսի նախավերջին տուրում, Արոնյանի մրցակիցը եղել է Դմիտրի Անդրեյկինը, որը սպիտակներով կարողացել է հաղթել մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին, աշխարհի երկրորդ ուժեղագույն հայ գրոսմայստերին։ Այս մրցակիցների միջև 6-րդ տուրում կայացած պարտիայում ոչ-ոքի էր գրանցվել։
Այս պարտությունից հետո, Արոնյանը, ցավոք, կորցրել է վերջին հույսը՝ հավասարվելու Անանդին և, ավելին՝ հավակնելու մրցաշարի վերջնական հաղթողի կոչմանը։

13-րդ տուրում, առաջինն ավարտվել է Սվիդլեր-Մամեդյարով պարտիան, որում խաղաղ ելք է գրանցվել։

Ներկայում ընթացքի մեջ են Կարյակին-Անանդ և Կրամնիկ-Տոպալով մրցախաղերը, որոնց արդյունքների, ինչպես նաև այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի դասավորվածության մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում