ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 27-ին Պեկինում հանդիպում է ունեցելՉինաստանի Ժողովրդական բանկի (ՉԺԲ) նախագահ Չոու Սյաոչուանի հետ:
Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, քննարկվել են երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Չինաստան կատարած այցի շրջանակում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա է եղել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Civilnet











