Գլխավոր Լրահոս

Էկոնոմիկայի նախարարության թերացումները` ըստ օմբուդսմենի

Էկոնոմիկայի նախարարության թերացումները` ըստ օմբուդսմենի

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013թ. տարեկան զեկույցի` էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը: Հրապարակվել են նաև օմբուդսմենի զեկույցի` կրթության և գիտության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններին,Պետական եկամուտների կոմիտեին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերաբերող հատվածները: 

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:

• Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են, օրինակ, բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:

• Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն և այլն):

• Դեռևս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող և ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:

• Առկա թերի օրենքները, ինչպես նաև անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Արձանագրված դրական զարգացումները 

• Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014թ.ի ծրագիրը, որը հաստատվել է կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ: 

• Զբոսաշրջության զարգացման բնագավառում նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

• Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երևանում և մարզերում կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռ թիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

Առաջարկություններ 

• Ձեռնարկել հստակ միջոցներ՝ արտաքին առևտրի ծավալները ընդլայնելու, կայուն սպառողական շուկա ստեղծելու և բարեխիղճ մրցակցության ապահովելու համար:

• Հաշվի առնելով միջազգային փորձը՝ միջոցներ ձեռնարկել օտարերկրյա ներդրողներին տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները պատշաճ ներկայացնելու ուղղությամբ:

• Տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու ուղղությամբ՝ մշակել և գործարկել հատուկ ծրագրեր:

• Մշակել և գործնականում կիրառել սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում գործուն մեխանիզմներ, ինչպես նաև օրենքով նախատեսել համապատասխան գործառույթներ իրականացնող միասնական պետական լիազոր մարմին և դրա լիազորությունները:

• Մշակել հստակ և արդյունավետ օրենսդրական մեխանիզմներ՝ հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը ապահովելու համար:

• Միջոցներ ձեռնարկել ՓՄՁ-ների նկատմամբ կիրառվող անհամաչափ և վերջիններիս գործունեությանը որևէ կերպ չնպաստող բարձր հարկային բեռը նվազեցնելու նպատակով:

• Տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ որդեգրել խախտումները նախականխելու և կանխելու քաղաքականություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում