Գլխավոր Լրահոս

Հայաստանը 53-րդն է Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով

Հայաստանը 53-րդն է Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով

Հայաստանը 53-րդն է 138 երկրների շարքում 2014թ. Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով: Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ)՝ Համաշխարհային առևտրի խթանման հերթական զեկույցից, որի ամփոփ տվյալները ներկայացրել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը։

Զեկույցի նպատակն է վերլուծել առևտրի խթանմանն ուղղված քաղաքականությունները և դրանց արդյունավետությունը տարբեր երկրներում։ Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առևտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները և քաղաքականությունները նկարագրող չորս հիմնական ոլորտների ենթահամաթվերի հիման վրա, որոնք ներկայացված են ստորև.

ա) շուկայի մուտքի ենթահամաթիվ, որ նկարագրում է, թե որքանով է երկրի արտաքին առևտրի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը խրախուսում օտարերկրյա ապրանքատեսակների շրջանառությունը ներքին շուկայում և նպաստում արտասահմանյան շուկաներում տեղի արտադրողների ազատ մուտքին,

բ) սահմաններում կարգավորման ենթահամաթիվ, որ ներկայացնում է թե որքանով են այս ոլորտում կիրարկվող մեխանիզմները նպաստում ապրանքների արդյունավետ հոսքին,

գ) տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ենթահամաթիվ, որ գնահատում է, թե որքանով է վերջինս ապահովում բեռնափոխադրումների ոլորտի արդյունավետ գործունեությունը երկրի ներսում և դրանից դուրս,

դ) գործարար միջավայրի համաթիվ, որն անդրադառնում է վարչարարության որակին, ֆիզիկական ապահովության և ոլորտը կարգավորող դաշտի ազդեցությունը արտահանողների և ներմուծողների վրա։

Համաձայն զեկույցի՝ Հայաստանը միջին դիրքեր է գրավում ապրանքների ազատ հոսքերի խթանման ունակությամբ։ Ոլորտում կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը։

2014թ․ վերլուծության արդյունքներով՝ Հայաստանը առևտրի խթանման ամփոփ ցուցիչով գրավել է 53-րդ տեղը 138 երկրների շարքում։ Ինչպես և նախորդ տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները՝ Մոլդովային (92), Ադրբեջանին (77), Ուկրաինային (83), Ղազախստանին (94), Ռուսաստանին (105) և Ղրղզստանին (109)։ Վրաստանը առևտրի խթանման կատարողականով 36-րդն է։

Ընդհանուր առմամբ՝ համաշխարհային առևտրի խթանման ասպարեզում Հայաստանի համար հիմնական խնդրահարույց գործոններն են սահմանային վարչարարությունը (2014թ․ դիրքը՝ 73, միավորը՝ 4,3՝ 1-7 բալային սանդղակում) ու տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքը (դիրքը՝ 73, միավորը՝ 3,7)։ Գործարար միջազվայրի ցուցանիշով Հայաստանը 47-րդն է (միավորը՝ 4,4)։ Շուկայի մուտքի ցուցանիշով համաշխարհային մակարդակով Հայաստանը զբաղեցնում է ամենաառաջավոր դիրքերը (դիրքը՝ 9, միավորը՝ 4,6)։

Համաձայն ՀՏՖ գնահատականների` Հայաստանի առևտրի խթանման համակարգում լավագույն և վատագույն կատարողականն են գրանցել հետևյալ գործոնները՝

Գործոն

Դիրքը

Գործոն

Դիրքը

Ահաբեկչությունների դեպքերի համաթիվ

1

Նավահանգստային ենթակառուցվածը

113

Օտարերկրացիներին աշխատանքի ընդունման հեշտությունը

6

Արտահանման ծախքերը

112

Մաքսային դրույքների դիսպերսիան

10

Ներմուծման ծախքերը

109

Նպատակային շուկաներում նպաստավոր խտրական մաքսային դրույքներ

17

Բեռին հետևելու հնարավորություն

109

Հանցագործությունների ազդեցությունը բիզնես ծախքերի վրա

19

Կառավարության առցանց ծառայությունների համաթիվ

105

Օտարերկրյա մասնակցության նկատմամբ բաց լինելը, համաթիվ

22

Առևտրային վեճերի կարգավորման մեջ դատական համակարգի արդյունավետությունը և անկողմնակալությունը

100

Հարթված ճանապարհներ

25

Միջազգային օդային փոխադրումների առկա նստատեղեր

99

Պետական կարգավորմանը համապատասխանելու հեշտությունը

30

Բեռնափոխադրումների ժամանակին հասնելը նպատակակետեր

98

Մաքսազերծ ներմուծումների մասնաբաժինը

34

Արտահանման և ներմուծման գործընթացներում ոչ կանոնավոր վճարումները

91

Բազմակողմանի առևտրի կանոնների նկատմամբ բաց լինելը

35

Բեռնափոխադրումների հեշտությունն ու հասանելիությունը

90

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում