Գլխավոր Լրահոս

Դավութօղլուն՝ ընտրությունների և քեսապահայերի մասին

Դավութօղլուն՝ ընտրությունների և քեսապահայերի մասին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թերագնահատել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման ազդեցությունը մարտի 30-ին երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների և առհասարակ ընտրողների վրա, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Եկեք նայենք ԺՀԿ-ի [գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն - ՍիվիլՆեթ] ստացած ձայների աճին: Արդյոք այս 1.5-2 տոկոս աճը գալիս է զուգահեռ կառույցի՞ց»,- ակնարկելով ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին՝ ասել է Դավութօղլուն:

«Երկու տարբերակ կա. կամ շարժումը չունի այն խելահեղ ընտրական ուժը, որի մասին խոսել է, կամ շարժման անդամները չեն ենթարկվել վերևից եկած հրահանգներին և քվեարկել են ԱԶԿ-ի [«Արդարություն և զարգացում» կուսակցություն - ՍիվիլՆեթ] օգտին»,- նշել է նախարարը և հավելել, որ ժողովուրդը ոչ միայն պաշտպանեց ԱԶԿ-ին, այլ քաղաքականությունն առհասարակ:

Թուրքիայի ԱԳ նախարարը վստահ է՝ «ուժերը» երեք փուլանոց խաղ են խաղում:

«Միայն առաջին փուլն է ավարտված: Իրական նպատակը Էրդողանին և ԱԶԿ-ն քաղաքականապես չեզոքացնելն է: Սա է զուգահեռ կառույցի մտադրությունը. բազմաթիվ այլ միջազգային խաղորդներ նույն նպատակն են հետապնդում, և մարդիկ նույնպես դա հասկանում են»,- նշել է Դավութօղլուն՝ կասկածի տակ դնելով մարտի 30-ի ընտրություննեի արդյունքների վրա Գյուլենական շարժման ազդեցությունը:

Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև քեսապահայերի հարցին: 

[Սիրիայում հակամարտության սկզբից պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ «պատրաստ է ընդունել սիրիահայերին»: Թուրքիան նույնիսկ պոլսահայերի միջոցով փորձեր էր արել սիրիահայերին «օգնելու և Թուրքիա տեղափոխելու» ուղղությամբ: Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած թշնամական քաղաքականությունը`միջամտությունը ներքին գործերին և հակակառավարական ուժերին ցուցաբերած բացահայտ օժանդակությունը («Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող հակակառավարական զինյալ խմբավորումներին Թուրքիայի աջակցությունն էր քեսապահայության տեղահանման հիմնական պատճառը), իր գագաթնակետին հասավ վերջին օրերին՝ մարտի 30-ի տեղական ընտրություններից հետո: ԱԶԿ-ի հաղթանակից հետո Անկարայում կուսակցության գլխավոր գրասենյակի պատշգամբից ելույթ ունենալով՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ թե պարզապես Սիրիայի դեմ պատերազմի կոչ արեց, այլ հայտարարեց, որ Սիրիան արդեն պատերազմի մեջ է Թուրքիայի հետ: Քաղաքական այս ֆոնին է ապրիլի 1-ին հնչել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է ընդունել քեսապահայերին - ՍիվիլՆեթ]:

«Առաջին օրվանից մենք պաշտոնապես հայտարարել ենք, ես էլ տեղեկացրել եմ Հայոց պատրիարքին և փոքրամասնության առաջնորդներին, որ մեր դռները լայն բաց են Քեսապում բնակվող հայերի առաջ: Ճիշտ այնպես, ինչպես օգնել ենք սիրիացի հարյուր հազարավոր փախստականներին, պատրաստ ենք առանց խտրականության ընդունել նաև հայերին»,- ասել է Դավութօղլուն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում