Ասիական զարգացման բանկի՝ նախօրեին հրապարակված «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» զեկույցում 2014թ. Հայաստանում կանխատեսվում է 4,6% տնտեսական աճ: Ապրիլի 2-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն ասաց, որ զեկույցը հաշվի չի առել Ուկրաինայի շուրջ զարգացումները և Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները:
Դեյվիդ Դոլի խոսքով՝ պատժամիջոցների կիրառումը արդեն հանգեցրել է Ռուսաստանի տնտեսական աճի նախորդ կանխատեսումների նվազեցմանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումն անպայման բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, մասնավորապես՝ հնարավոր է մասնավոր փոխանցումների ծավալների և արտահանման կրճատում։ «Այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները ավելացրել են Հայաստանի տնտեսական աճի անորոշությունները»,- ասաց Ասիական բանկի ներկայացուցիչը։
Civilnet











