Գլխավոր Լրահոս

«Կենսաթոշակների մասին» օրենքը գործելու է այն տեսքով, ինչ կա. իրավաբան

«Կենսաթոշակների մասին» օրենքը գործելու է այն տեսքով, ինչ կա. իրավաբան

Ավետիքյանի կարծիքով՝ մինչև մարտի 28-ը չկատարված մուծումները նույնպես ենթակա են վճարման:

Իրավաբան Վարուժան Ավետիքյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է արել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման մասին, որով «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական:

«Առավոտ լուսո ուզում եմ անել մի դիտարկում, մեկ մեկնաբանություն, ու դա անում եմ ոչ ի պաշտոնե [Վարուժան Ավետիքյանը ԿԲ իրավաբանական վարչության պետն է - խմբ․], այլ որպես շարքային իրավաբան:

Հունվարից ի վեր ասվում է թե «ոոոոոոո՞վ է այսինչին կամ այնինչին իրավունք տվել մեկնաբանել ՍԴ որոշումը»: Հարգելիներս, համաձայն Հայաստանի Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իր կարծիքը պնդելու իրավունք ունի, իսկ գրաքննությունն էլ արգելվում է: Այսպիսով, ցայսօր հնչած բոլոր մեկնաբանությունները, թե՛ ՍԴ աշխատակարգային և թե՛ երեկվա որոշման վերաբերյալ, իրավաչափ են՝ անկախ այն հանգամանքից՝ համաձա՞յն ենք այդ որոշումների հետ, թե՞ ոչ:

Անկախ՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ՍԴ երեկվա որոշման համաձայն՝ մինչև սեպտեմբերի 30-ը (եթե հայոց կառավարությունն ու ԱԺ-ն ավելի շուտ օրենսդրական փոփոխություններ չկատարեն) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է այն տեսքով, ինչպես որ կա: Այսինքն, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են կատարել օրենքով սահմանված մուծումներ, և մինչև սեպտեմբերի 30 կամ օրենսդրական փոփոխություններ, ոչ մի վերահաշվարկ էլ չի կատարվելու:

Հիմա շատերը հարցնելու են, թե ի՞նչ է կատարվելու մինչև մարտի 28-ը չկատարված մուծումների հետ: Իմ համեստ կարծիքով՝ դրանք նույնպես ենթակա են վճարման, և չվճարելու համար առկա է լինելու օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Չնայած՝ հնարավոր է վճարման պարտավորությունը կամ պատասխանատվությունը որևէ իրավական ակտով դադարեցվի (որպես զիջում): Ինչևէ, կապրենք կտեսնենք»,- գրել է Ավետիքյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում