Գլխավոր Լրահոս

Հերթական 80 մլն դրամը` ՏՏ ոլորտին

Հերթական 80 մլն դրամը` ՏՏ ոլորտին
Հայաստանում գերակա հռչակված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանմանն այս տարի ևս բյուջեից կհատկացվի 80 մլն դրամ: Գործադիրն ապրիլի 3-ի նիստում հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այդ միջոցների հաշվին կանցկացվեն արդեն ավանդական  դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Գործադիրում նշում են, որ այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Կառավարությունը դեռ 2000թ. հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է գերակա. ոլորտի աջակցությունն այսօր էլ սահմանափակվում է յուրաքանչյուր տարի պետբյուջեից միջոցներ հատկացնելով և զարգացման հերթական տարեկան ծրագիրը հաստատելով։ Արդեն հինգերորդ տարին ՏՏ ոլորտին պետբյուջեից հատկացվում է 80 մլն դրամ, որի մի մասն ուղղվում է համաժողովների, ֆորումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում