Գլխավոր Լրահոս

«Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 19%-ով

«Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 19%-ով

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում կանոնավոր աճել է ուղևորների և չվերթների թիվը: Ինչպես հաղորդում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, սա կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. մարտին` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 19%-ով: Եթե 2013թ. մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102,295 ուղևոր, ապա 2014թ. մարտին այս ցուցանիշը կազմել է 122,056:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17%: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ`  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: 

 

Ուղևորների թիվը 2013թ.  մարտին

Ուղևորների թիվը 2014թ.  մարտին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

48 041    

55 377      

 + 15 %

Մեկնող

54 874    

66 679      

 + 22 %

Ընդամենը

102 915

122 056

 + 19 %

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում