Ապրիլի 6-ին Գերմանիայում ընթանում են այդ երկրի ակումային առաջնության եզրափակիչ տուրի հանդիպումները, հաղորդում է Armsport.am-ը։
Հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանով և Սերգեյ Մովսիսյանով համալրված «Բադեն-Բադեն» ակումբն արդեն հռչակվել է Գերմանիայի չեմպիոն, քանի որ անցկացրած բոլոր 14 մրցախաղերում 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է դարձել մրցակից թիմերի համար:
Արոնյանը սև խաղաքարերով է հանդես եկել, իսկ նրա մրցակիցը եղել է Ֆելիքս Գրաֆը։ Նրանց դիմակայությունում անակնկալ չի եղել և հաղթանակել է հայ անվանի գրոսմայստերը, ով այս տարի առաջին անգամ էր խաղում «Բադեն-Բադենի» կազմում և միանգամից դարձել է այդ ակումբի առաջատարը։
Հիշեցնենք, որ նախավերջին տուրում Արոնյանը պարտության է մատնել Խանտի-Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում:
Civilnet











