Գլխավոր Լրահոս

Ֆրանսիացի պատգամավորը Քեսապի հարցով դիմել է արտգործնախարարին

Ֆրանսիացի պատգամավորը Քեսապի հարցով դիմել է արտգործնախարարին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, վեհաժողվում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեն Քեսապի խնդրով դիմել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին: Պարոն Ռուքեի նամակը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև:

«Պարոն արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար

Մարտի 21-ին սահմանային Քեսապ գյուղի գրավումը սիրիացի զինյալների կողմից ոչ միայն քաղաքացիական պատերազմի հիմնական պահերից է, որն արդեն երեք տարի է՝ խժռում է Սիրիան, այլև մարդկային աղետի մեկնարկային ազդանաշանի փաստ. […]

Դժբախտաբար ռազմական այս գործողությունը պարզապես սիրիացի զինյալների և ապստամբների կողմից չի իրականացվել, այլ ջիհադական խմբավորումների՝ հատկապես «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման կողմից, որը Լևանտում «Ալ Կաիդայի» ճյուղերից է և հիմնականում կազմված է թուրքմեններից: [...]

Ջիհադականների՝ շրջանի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների ցանկությունը իրական է: [...] Այս գործողությունում Թուրքիայի կառավարության և բանակի լռելյայն մասնակցությունը անհերքելի է՝ հաշվի առնելով, որ «Ջաբհաթ ան Նուսրա»-ի մարդիկ Քեսապի վրա հարձակումից օրեր առաջ հաստատավել էին Թուրքիայում:

Սիրիայում բոլոր ձևերով հայկական ներկայության վերացման ցանկությունը իրական է թվում՝ հաշվի առնելով, որ վերջերս Հալեպում ավերվեց Զվարթնոց եկեղեցին, իսկ Քեսապի գրեթե ամբողջ անշարժ գույքը՝ տները և բազմաթիվ եկեղեցիները թալանվել են ջիհադականների կողմից մարտի 22-ի հարձակման ժամանակ:

Մեր երկիրը միշտ փորձել է պաշտպանել և պահպանել քրիստոնյաների ներկայությունը Արևելքում․ ուստի մենք պետք է միջամտենք՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, որոնք զգալիորեն տուժում են այս՝ որքան անսպասելի, նույնքան դաժան հարձակման հետևանքներից, որը գլխավորել են «Ջաբհաթ ան Նուսրա»-ի ջիհադականները։ Փաստացի Սիրիայի բոլոր 15 հազ․ հայերը՝ 5 հազ-ը՝ Քեսապից, որոնք ապաստանել են Լաթաքիայում, և 10 հազ-ը՝ Հալեպից, որոնք ենթարկվում են կանոնավոր ռմբակոծման, ներկայում չունեն որևէ ռեսուրս և պետք է ապավինեն օտարերկրյա մարդասիրական օգնությանը, որպեսզի ապրեն։ [...]

Պարոն արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար, ամիսներ շարունակ մենք փորձել ենք գտնել լուծում, որը տևական խաղաղություն կհաստատի Սիրիայում և որը իշխանությունից կհեռացնի Բաշար Ասադին՝ միաժամանակ երաշխավորելով հարգանք ամբողջականության և Սիրիայի տարբեր համայքների շահերի պաշտպանության նկատմամբ։

Մեր երկիրն այսուհետ պետք է ավելի շատ ներգրավված լինի միջազգային խոշոր ֆինանսավորում տրամադրելու հարցում, որը պետք է կոչված լինի օգնելու Սիրիայի հայ համայնքին՝ պահպանելու այս տարածաշրջանում հայկական դարավոր ներկայությունը»։

Մարտի 21-ին զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի և հարակից հայաբնակ գյուղերի վրա: Մարտի 22-ից Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է և ապաստանել է Լաթաքիա հայկական եկեղեցում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում