Փայլաթիթեղագլանման «ԱրմենԱլ» գործարանի ղեկավարությունը, ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների, քննարկում է հունվար և փետրվար ամիսների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները աշխատակիցներին վերադարձնելու հնարավորությունը։
ՍիվիլՆեթի հարցին, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, գործարանի լրատվական ծառայությունում նախընտրեցին չմեկնաբանել։
«ԱրմենԱլ» գործարանը Հայաստանում միակ փայլաթիթեղ արտադրողն է, ընկերության աշխատակիցների թիվը 700 է։ Գործարանում միջին անվանական աշխատավարձը 335 հազ. դրամ է։
Civilnet











