Մարտի 21-ին Թուրքիայի սահմանը հատած ընդդիմադիր զինյալ խմբավորումների` Քեսապ ներխուժումից հետո ավելի քան 600 հայ ընտանիք նույն օրը թողել է տները և ապաստանել Քեսապից 65 կմ հեռու գտնվող Լաթաքիա քաղաքում: Քեսապում մնացել էր մոտ 40 ծեր: Առաջին շաբաթվա ընթացքում նրանց մասին լուր չկար, սակայն հետո Թիթիզյան քույրերը հայտնվեցին Թուրքիայի սահմանում, ապա Թուրքիայի վերջին հայկական՝ Մուսալեռան Վաքըֆ գյուղում:
Անցած շաբաթ Թիթիզյան քույրերից հետո Քեսապից մի նոր խումբ հայեր հայտնվեցին Վաքըֆում: 19 հոգի՝ մեծամասնությամբ ծերեր: Նրանց հետ հանդիպել է Սաղաթել Պասիլը, որը ՍիվիլՆեթին պատմել է ծերերի ճանապարհի մասին: Նրանց պատմածների համաձայն՝ իրենց տներից հանել ու հավաքել են Քեսապի կենտրոնի Կաթողիկե վանքում, որպեսզի աղոթեն, ապա նրանց աղոթքը նկարահանելուց հետո առգրավել են անձնական փաստաթղթերը, լցրել մեքենաները և ուղարկել թուրքական սահման: Նրանցից շատերի անձնագրերը չեն վերադարձվել:
ՍիվիլՆեթի աղբյուրների համաձայն՝ այժմ Վաքըֆի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում ապաստան գտած 21 մարդկանց անուններն են.
Յակոբ Սիանոս Ճուրեան (70-72 տարեկան)
Ասպետ Սիանոս Ճուրեան (60-65 տարեկան)
Բաբգէն Սիանոս Ճուրեան (60-65 տարեկան)
Նուարդ Կիւզէլեան (Բաբգէնի կինը, 40-45 տարեկան)
Գարուն Թիթիզեան-Ճուրեան (մօտ 90 տարեկան, իրենց մայրը)
Եսայի Այնթապլեան (75 տարեկան)
Յասմիկ Տարուս (կինը, 57 տարեկան)
Սիլվա Այնթապլեան (քույրը, 57-58 տարեկան)
Անի Այնթապլեան (աղջիկը, 31 տարեկան)
Սերոբ Սուլեան
Ծովիկ Սաղտըճեան-Սուլեան
Յակոբ Կիրակոսեան (85 տարեկան)
Վազգէն Կիրակոսեան (80 տարեկան)
Զաւէն Յովսէփեան (80 անց)
Մովսէս Երուանդ Արապեան (մօտ 75 տարեկան)
Մարթա Երուանդ Արապեան (մօտ 85 տարեկան)
Գարուն Տէր Սահակեան-Քէօշկէրեան (90 տարեկան)
Սրբուհի Եարալեան-Թիթիզեան (86 տարեկան)
Սաթենիկ Թիթիզեան (85 տարեկան)
Ներսէս Թանկուկեան (Հալէպահայ, 80 անց)
Անայիս Ահարոնեան-Էքմէքճեան (Հալէպահայ, Ներսէս Թանկուկեանի խնամողը)
Բացի նրանցից` կան կորածներ, որոնց մասին մարտի 21-ից լուրեր չկան: Ըստ պոլսաահայ լրագրող Արիս Նալջըի՝ 10 հոգի է կորած: Նրանց անուններն են.
Մուսա (Մովսես) Սահակեան
Մուսա (Մովսես) Սահակեանի քույրը
Շամի Փոլատեան
Սեդա Չիլինկիրեան
Լուտէր Թրթրեան
Ճորճ Քորթմոսեան
Մինաս Չէրչիկեան
Տիգրանուհի Քազազեան
Շանթ Յովհաննէսեան
Գէորգ Ճուրեան
Read this post in English.
Civilnet











