Գլխավոր Լրահոս

Պետպարտքը սպասարկվում է ըստ ծրագրի

Պետպարտքը սպասարկվում է ըստ ծրագրի

2014թ. տարեվերջին արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3,9 մլրդ դոլար, գրեթե այնքան որքան եղել է 2013թ. վերջին:

Պետական բյուջեն 2014թ. առաջին եռամսյակում կառավարության պետական պարտքի սպասարկմանը նախատեսում էր ուղղել 39,14 մլն դոլար։ Ֆինանսների նախարարությունը, ըստ «ՀՀ պետական պարտքի տեղեկագի», արտաքին պարտքի սպասարկման ուղղել է 38,9 մլն դոլար, որից 32,9 մլն-ը՝ մայր գումարի մարմանը, 6 մլն դոլարը՝ տոկոսավճարներին։ Ծրագրված և փաստացի ցուցանիշի շեղումը կապված է լողացող տոկոսադրույքով վարկերի հետ ու պայմանավորված տոկոսավճարների գծով ուղղված ավելի քիչ միջոցներով։ Պետբյուջեում հաշվարկների հիմքում 6-ամսյա Libor-ի տոկոսադրույք է ընդունվել 1%-ը, այնինչ այս տարվա առաջին եռամսյակում այն փաստացի գտնվել է 0,32%-ի շրջանակում։

Առաջին եռամսյակում Կենտրոնական բանկի արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է 44 մլն դոլար։

Փաստացի, հունվար-մարտին արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է 82,9 մլն դոլար, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ստացվել է 50,6 մլն դոլարի նոր վարկային միջոցներ։ Այս ամենի, ինչպես նաև համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքի տատանումների արդյունքում (պետական պարտքը հաշվարկվում է դոլարով, այն դեպքում, երբ դոլարային փոխառությունների մասնաբաժինը ընդհանուր արտաքին պարտքում 13,7% է), առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին պարտքը կրճատվել է 0,8%-ով կամ 31,5 մլն դոլարով և մարտի վերջին կազմել 3,867 մլրդ դոլար։

Արտաքին պարտքի 84,6%-ը բաժին է ընկել կառավարությանը, 20,9%-ը եղել է լողացող տոկոսադրույքով։

Ի դեպ, 2014թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ 334 մլն դոլարի, այդ թվում՝ կառավարության պարտավորությունների գծով՝ 288 մլն դոլարի արտաքին միջոցներ։ 2014թ. արտաքին պարտքի գծով նախատեսվում է սպասարկել 292 մլն դոլար, որից 235 մլն դոլար՝ հիմնական գումարի մարման գծով, 57 մլն դոլար՝ որպես տոկոսավճար։ 2014թ. տարեվերջին արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3,9 մլրդ դոլար, գրեթե այնքան որքան կազմել է 2013թ. վերջին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում