Գլխավոր Լրահոս

Պահած բոլոր գումարները ենթակա են վերադարձման. Արծվիկ Մինասյան

Պահած բոլոր գումարները ենթակա են վերադարձման. Արծվիկ Մինասյան

«Առաջիկայում Ազգային ժողովում հրավիրվելու է արտահերթ նիստ Սահմանադրական դատարանի որոշումից բխող նոր օրենք գրելու և քննարկման անցկացնելու համար, ըստ որի՝ մինչև սեպտեմբերի 30 որևէ գումար ենթակա չէ գանձման»,- ասել է Մինասյանը: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Դատապարտում եմ բոլոր այն պաշտոնատար անձանց կեցվածքը, ովքեր փորձեցին նսեմացնել Սահմանադրական դատարանի որոշումը և հիմա էլ հակաիրավական ընթացքի մեջ են՝ փորձելով ներկայացնել, թե մինչև սեպտեմբեր այդ գումարները պետք է գանձվեն: Այդ գումարները ենթակա չեն գանձման: Ինչու.

Նախ, տրամաբանական տեսակետից՝ իրենց բացատրածով նախատեսվում էր, որ իբր պարտադիր բաղադրիչը 40 տարի կամ 23 տարի մարդը պետք է կուտակի, որպեսզի այդ կուտակած գումարներից և դրանում ներդրված եկամուտներից ստացվի մի մեծ գումար, և քաղաքացին կարողանա ավելի շատ թոշակ ստանալ: Լավ, այդ դեպքում մինչև սեպտեմբեր՝ այսինքն 9 ամիսը,- կամ որ այս երեք ամիսն էլ հանենք,- 6 ամսվա ընթացքում այդ կուտակումը տեղի չի ունենալու: Հետևաբար որևէ տրամաբանություն չկա շարունակել մինչև սեպտեմբեր:

Երկրորդ անտրամաբանական գործողությունը. անկախ նրանից՝ ինչ օրենք են բերելու, և անկախ նրանից՝ ինչ համակարգ է ներդրվելու, միևնույն է՝ մինչև սեպտեմբեր այդ գումարները չեն կարող հաշվարկվել և դիտարկվել այդ համակարգի մեջ: Դրանք ենթակա են վերադարձման: Եթե հետագայում վերադարձվելու են, ո՞րն է տրամաբանությունը, որ քաղաքացու ձեռքից այսօր դա տանում են: Ի՞նչ ես ուզում դրանով անել, առավել ևս, որ որևէ մեխանիզմ չկա, որ այդ գումարները գնան բյուջե:

Ամենակարևորը՝ այս պահանջը հակաիրավական է: Առաջին, Սահամանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդու իրավունքը որպես գերագույն բարձրագույն արժեք գործում է անմիջականորեն, իսկ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել, և արգելում է այդ ոտնահարումը: Սա նշանակում է, որ այդ իրավունքը գործում է անմիջականորեն, Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու առաջին պահից: Նշանակում է՝ որևէ գումարի գանձման մասին խոսք լինել չի կարող: Երկրորդ, «Իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ եթե անգամ կա հակասություն նույն իրավական ակտի երկու տարբեր դրույթների միջև, ապա պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են առաջնորդվել ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ամենանախընտրելի նորմով: Այս դեպքում, եթե վեճ կա Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ և 7-րդ կետերի միջև, ապա պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել 6-րդ կետով, որում հստակ արձանագրված է, որ գերագույնը մարդու սեփականության իրավունքն է: Հետևաբար այդ գումարները ենթակա չեն գանձման: Բացի դրանից, մեր պաշտոնատար հայ իրավաբանները վկայակոչում են, թե իբր Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է գերակայում, և տարաժամկետումը տրված է մինչև սեպտեմբեր: Նույն օրենքի նույն հոդվածի 10-րդ կետը ասում է, որ այն ակտը կամ նորմատիվ դրույթը, որը Սահմանադրական դատարանի որոշման կայացման պահին ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր, այն անվավեր է հենց որոշման պահից: Այստեղ որևէ երկիմաստ բան չկա: Ինչո՞ւ են նրանք այդ կեցվածքը որդգերել:

Ավելացնեմ, որ Սահմանադրական դատարանը 2007թ. թիվ 701 որոշմամբ հստակ ասել է, որ տարաժամկետված նորմերում պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել այն մոտեցումով, ըստ որի գերակայող են դառնում քաղաքացու՝ Սահմանադրությամբ նախատեսված և երաշխավորված իրավունքները: Տարաժամկետված նորմերի որևէ մեխանիկական մոտեցում չի կարելի կիրառել: Խախտելով այս հիմանարար մոտեցումները՝ նրանք փորձում են ներկայացնել, թե այդ անվավեր և հակասահմանադրական ճանաչված նորմերը գործում են մինչև սեպտեմեր: Չկա այդպիսի բան: Պետք է գործեն միայն այն նորմերը, որոնք պաշտպանում են քաղաքացու իրավունքը, օրինակ՝ եթե քաղաքացիների գումարները դրված են կենսաթոշակային ֆոնդերում.... Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց կառավարության և Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջը, որ այդ միջոցները չեն կարող դրվել 60/40 տոկոս հարաբերակցությամբ՝ դրամի և արտարժույթի միջև: Բայց եթե այս նորմատիվ ակտը հիմա ճանաչվեր անվավեր, կստացվեր, որ կառավարիչը կարող էր այս միջոցները ազատորեն տարբեր տեղեր ներդնել և վնաս պատճառել քաղաքացուն: Այս նորմի վրա է տարած, որ քաղաքացին մինչև սեպտեմբեր կարող է... կառավարությո՛ւն և կենտրոնական բա՛նկ, ձեր սահմանած նորմերը թող մնան, մինչև օրենսդիր մարմինը օրենք ընդունի և օրենքով դա կարգավորի, բայց ոչ երբեք քաղաքացու սեփականության իրավունքը ոտնահարելով:

Գիտեմ, հիմա ձեզ պաշտոնապես նաև տեղեկացնում են... երկու օր առաջ ես հրապարակային առաջարկ եմ արել բոլոր այն անձանց, իրավաբաններին՝ լինի արդարադատության նախարար, թե որևէ մեկը, որը համարում է, որ քաղաքացիները մինչև սեպտեմբերի 30 պետք է վճարեն իրենց աշխատավարձից այդ գումարները... նրանց հրապարակային հրավիրել եմ հեռուստատեսությամբ ուղիղ եթերով բանավեճի: Հրաժարվեցին, ոչ ոք չի գալիս: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ մենք ճիշտ ենք, որ դուք ճիշտ եք, որ ժողովուրդը ճիշտ է:

Շատ կարճ ասեմ մեր հետագա քայլերը: Առաջիկայում Ազգային ժողովում հրավիրվելու է արտահերթ նիստ Սահմանադրական դատարանի որոշումից բխող նոր օրենք գրելու և քննարկման անցկացնելու համար, ըստ որի՝ մինչև սեպտեմբերի 30 որևէ գումար ենթակա չէ գանձման, երկրորդ՝ այս երեք ամսվա ընթացքում գործատուների պահած բոլոր գումարները ենթակա են հետվերադարձման քաղաքացիներին, երրորդ՝ որևէ տույժ չի կարող հաշվարկվել հոդվածների նկատմամբ...

Մենք մտադիր ենք նաև նոր դատական վարույթ հարուցել վարչական դատարանում նորմատիվ ակտը օրենքի պահանջներին հակասող ճանաչելու համար: Դա նշանակում է, որ Պետական եկամուտների կոմիտեի այն հրամանը, որով պետք է ավտոմատ հաշվարկվեն և գանձվեն այդ գումարները, պետք է ճանաչվի Սահմանադրական դատարանի որոշմանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում