Գլխավոր Լրահոս

Քեսապում կորած ինը հայից մեկը հայտնվել է Վաքըֆում

Քեսապում կորած ինը հայից մեկը հայտնվել է Վաքըֆում

Ապրիլի 7-ի առավոտյան Թուրքիայի հայկական Վաքըֆ գյուղում ապաստանած 21 քեսապցի հայերին միացել է ևս մեկը՝ Լուտէր Թրթրեանը, որն 80-ն անց է և առողջական լավ վիճակում է: Այս մասին ՍիվիլՆեթին հաղորդում են Վաքըֆ գյուղի հայ համայնքի ներկայացուցիչ Ջեմ Չափարը և Անթաքիայում մարդասիրական օժանդակությամբ զբաղվող Սաղաթել Բասիլը:

Նույն աղբյուրների համաձայն` կա նաև մեկ անձ, որ բուժում է ստանում Քեսապում` հակակառավարական զինյալ խմբերի մոտ, և շուտով ուղարկվելու է Վաքըֆ գյուղ: Ըստ Չափարի` նրա անունն է Մուսա (Մովսես) Սահակեան: Այսպիսով` անհայտ կորածների ցանկի անձանց թիվը իննից հասել է յոթի:

Մարտի 21-ին Թուրքիայի սահմանը հատած հակակառավարական զինյալ խմբավորումների` Քեսապ ներխուժումից հետո ավելի քան 600 հայ ընտանիք նույն օրը թողել է տները և ապաստանել Քեսապից 65 կմ հեռու գտնվող Լաթաքիա քաղաքում: Քեսապում մնացել էր մի քանի տասնյակ մարդ: Առաջին շաբաթվա ընթացքում նրանց մասին լուր չկար, սակայն անցած շաբաթ 21 հոգի, մեծամասնությամբ ծերեր,  հայտնվեցին Թուրքիայի սահմանում, ապա տեղափոխվեցին Թուրքիայի վերջին հայկական՝ Մուսալեռան Վաքըֆ գյուղում:

Նրանց հետ հանդիպել է Սաղաթել Պասիլը, որը ՍիվիլՆեթին պատմել է ծերերի ճանապարհի մասին: Նրանց պատմածների համաձայն՝ իրենց տներից հանել ու հավաքել են Քեսապի կենտրոնի Կաթողիկե վանքում, որպեսզի աղոթեն, ապա նրանց աղոթքը նկարահանելուց հետո առգրավել են անձնական փաստաթղթերը, լցրել մեքենաները և ուղարկել թուրքական սահման: Նրանցից շատերի անձնագրերը չեն վերադարձվել:

Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք ՍիվիլՆեթի Understanding Kesab կամ Սիրիա բաժինները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում