Գլխավոր Լրահոս

Բնակչությունը հրաժարվում է գազից

Բնակչությունը հրաժարվում է գազից

Տարեսկզբից բնակչությունը 3,2%-ով կրճատել է գազի սպառումը։

Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7%-ով՝ կազմելով 719,1 մլն խմ: Այս ընթացքում «Գազպրոմ Արմենիան» իրացրել է 674 մլն խմ գազ, ինչը 5%-ով ավելի է 2013թ. նույն ցուցանիշից։ Այդուհանդերձ, բնակչությունը 3,2%-ով կրճատել է գազի սպառումը։

Անցած տարվա հուլիսի 7-ին վերջնական սպառողների, մասնավորապես՝ բնակչության համար բնական գազի սակագնի 18%-ով բարձրացումը հանգեցրել է նրան, որ այս տարվա առաջին եռամսյակում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության կողմից գազի սպառումը կրճատվի 3,2%-ով՝ կազմելով 222 մլն խմ:

Հունվար-մարտին նվազել է նաև արդյունաբերության ոլորտի կողմից սպառված գազի ծավալը՝ 29,4%-ով, և կազմել 48,9 մլն խմ։ Եթե արդյունաբերությունում գազի սպառման ծավալները որոշակիորեն պայմանավորված են ոլորտային խնդիրներով, մասնավորապես՝ ոլորտում արձանագրված անկումով, ապա բնակչության կողմից սպառման կրճատումը վկայում է գազի թանկ լինելու մասին։ Այս տարվա առաջին եռամսյակում եղանակային պայմանները ավելի վատն էին, քան 2013թ., իսկ նման պայմաններում բնակչության կողմից գազի սպառման աճ պետք է տեղի ունենար։

«Գազպրոմ Արմենիայի» վիճակագրական տվյալներից երևում է, որ բնակչության մի մասը ջեռուցման սեզոնին անցում է կատարել այլընտրանքային վառելիքի՝ էլեկտրաէներգիայի։ Այս տարվա առաջին եռամսյակում էներգետիկ ոլորտի կողմից սպառված գազի ծավալն ավելացել է 30,5%-ով՝ կազմելով 212,7 մլն խմ:

Անցած տարի Հայաստանի ավտոպարկը 41 հազ. մեքենաներով համալրումը, ինչպես նաև բենզինի համեմատաբար բարձր գները նպաստել են, որ հունվար-մարտին Ավտոմոբիլների գազալցման ճնշումային կայաններին (ԱԳԼՃԿ) իրացված գազի ծավալն ավելանա 8%-ով և կազմի 105 մլն խմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում