Գլխավոր Լրահոս

Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդն այցելել է Վաքըֆ

Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդն այցելել է Վաքըֆ

Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Դ Թաթուլ Ծ. վարդապետ Անուշյանի ուղեկցությամբ, ապրիլի 14-ին այցելել է Վաքըֆ գյուղ:

Անթաքիայի (Անտիոք) օդանավակայանում նրան դիմավորել են Անտիոքի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ավետիս քահանա Թապաշյանը և Իսկենդերունի Սբ Քառասնից Մանկանց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Կարպիս Քսատուրին:

Հասնելով Վաքըֆ գյուղ՝ հոգևորականները Սբ Աստվածածին եկեղեցում կատարեցին իրենց աղոթքը:

Պատրիարքարանի աղբյուրները հաղորդում են, որ ընդհանուր փոխանորդը եկեղեցու պարտեզում հանդիպում է ունեցել վերջերս Վաքըֆում հաստատված քեսապահայերի հետ: Հանդիպմանը ներկա էին համայնքային ղեկավար Ջեմ Չափարը, Սամանդաղըի նահանգապետ Սյուլեյման Օզչաքըջըն, ինչպես նաև շրջանի ոստիկանապետն ու զինվորական հարյուրապետը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պոլսահայության և համայնքային հաստատությունների կողմից աջակցություն հայտնելով քեսապահայերին՝ խոսել է նրանց հետ և տեղեկացել նրանց կարիքներից:

«Մենք կցանկանայինք այլ ուրախ առիթներով հյուրասիրել ձեզ այստեղ, սակայն առկա կացությունը պարզ է, ցանկանում ենք, որ դուք այստեղ զգաք, ինչպես հարազատ տանը: Մենք պատրաստ ենք ձեզ օգնել, և արդեն իսկ արված են որոշ քայլեր: Բարի գալուստ: Կարող եք հյուրընկալվել, որքան ցանկանում եք»,- ասել է Աթեշյանը ու հավելել, որ Վաքըֆում հաստատված քեսապահայերին ուղղված օժանդակությունը կշարունակվի: Ի դեպ՝ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ քեսապահայ 23 տարեցներից հինգը ցանկություն է հայտնել մշտապես հաստատվել Վաքըֆում:   

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

 Վաքըֆի մասին ավելին՝ 

Հարցազրույց Վաքըֆի համայնքապետ Ջեմ Չափարի հետ, «Ակօսի» թղթակից Քարին Քարաքաշլըի հոդվածը՝ Վաքըֆ գյուղում Քեսապից ապաստանած հայ ծերերի մասին, Վաքըֆից ֆոտոշարքը:

Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք ՍիվիլՆեթի Understanding Kesab կամ Սիրիաբաժինները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում