Թվիթը կարող է վարչակարգեր փոխել. Թվիթերի փոխնախագահ

Թվիթերն այսօր հզոր գործիք է, որը կարող է անգամ վարչակարգեր փոխել. ապրիլի 16-ին ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը:
«Թվիթերն այսօր կարևոր գործիք է, որը կարող է փոխել պատմության ուղղությունը, խնդիրներ վերհանել, նոր ուղղություններ առաջարկել»,- ընդգծեց Թվիթերի հայ փոխնախագահը` ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնելով սոցցանցի դերը ներկայիս հասարակական-քաղաքական կյանքում, մեդիայում:
Նրա խոսքով` սոցցանցում օրական թվիթների թիվը հասնում է շուրջ 500 միլիոնի:
Րաֆֆի Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ ՍիվիլՆեթի եթերում կարող եք դիտել շուտով:
Թվիթերի փոխնախագահը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 18-ին` ժամը 18:00-ին, բաց դասախոսութ յուն կկարդա` ծրագրային մշակման կառավարման թեմայի շուրջ՝ ներկայացնելով Թվիթերում իր աշխատանքային փորձը: Դասախոսությանը կարող եք հետևել ՍիվիլՆեթի ուղիղ եթերում:
Civilnet










