Գլխավոր Լրահոս

Ներդրողներն արձագանքում են վարչապետի փոփոխությանը

Ներդրողներն արձագանքում են վարչապետի փոփոխությանը

ՀՀԿ խորհրդի նիստը, երբ հայտարարվեց նոր վարչապետի անունը, 13-ը ապրիլի, 2014թ., Երևան։

Միջազգային ներդրողներն արձագանքում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը, Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակումը հանգեցրել են երկրորդային շուկայում Հայաստանի եվրաբոնդերի եկամտաբերության աճի։ Մարտի 31-ից ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում արժեթղթերի եկամտաբերությունն աճել է 0,176 կետով՝ հասնելով 5,435%-ի։

Անցած տարվա սեպտեմբերի 19-ին 700 մլն դոլար ծավալով և 6% տոկոսադրույքով թողարկված եվրաբոնդերի հիմնական գնորդներն ինստիտուցիոնալ ներդրողներ էին (մեկ եվրաբոնդի անվանական արժեքը 200 հազ. դոլար), որոնք արձագանքել են մարտի 28-ից հետո Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Այսպես, երբ Սահմանադրական դատարանում մարտի 28-31-ը քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հոդվածների սահմանադրականության հարցը, երկրորդային շուկայում հայաստանյան եվրաբոնդերի եկամտաբերությունը 5,277%-ից նվազեցին մինչև 5,259% (մարտի 31-ին)։ ՍԴ-ի վճռից ու դրան հաջորդած՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այս արժեթղթերի եկամտաբերությունը բարձրացավ մինչև 5,33%։

Պարտատոմսերի եկամտաբերության աճը խոսում է տվյալ երկրի արժեթղթերի՝ որպես ներդրումային գործիքի, ռիսկայնության ավելացման մասին, նվազումը ցուցիչ է դրանց հուսալիության բարձրացման օգտին։

Երկրորդային շուկայում եվրաբոնդերի եկամտաբերության թռիչքային աճ՝ 5,292%-ից մինչև 5,36%, գրանցվեց նաև ապրիլի 10-ին։ Հայաստանի արտարժութային պարտատոմսերի վաճառքի կարճ պատմության մեջ 0,068 կետով աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ապրիլի 10-ին ՀՀԿ խորհրդի նիստի հնարավոր արդյունքների սպասումներով (սպասվում էր, որ հենց այդ օրը կհայտարարվի նոր վարչապետի անունը, ինչը տեղի ունեցավ միայն ապրիլի 13-ին)։

Ներդրողները որոշակի ռիսկեր տեսան նաև նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակման և նոր կառավարության կազմի մեջ, քանի որ ապրիլի 14-16-ը եվրաբոնդերի եկամտաբերությունը 5,378%-ից աճեց մինչև 5,435%։

Այդուհանդերձ, երկրորդային շուկայում ձևավորված եկամտաբերության ներկայիս մակարդակը շատ ավելի ցածր է, քան տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 6,25% (արժեկտրոնը՝ 6%), ինչը ցույց է տալիս որ արժեթղթերը շարունակում են գրավիչ լինել, քան երբ թողարկվում էին։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ ներդրողների շրջանում բացասական սպասումները կարող են հանգեցնել տոկոսադրույքների աճի շարունակման։

Պետբյուջեի տեսակետից երկրորդային շուկայում եվրապարտատոմսերի տոկոսադրույքների տատանումները չեն ազդում կառավարության կողմից տարեկան երկու անգամ կատարվող տոկոսավճարների վրա (սեպտեմբերի 30-ին պետք է վճարվի 21 մլն դոլար՝ այնքան, որքան մարտի 31-ին)։ Սակայն եկամտաբերության բարձրացումը հարվածում է երկրի մրցունակությանը՝ օտարերկրյա ներդրումների մասով։

Երկրորդային շուկայում Հայաստանի եվրաբոնդերի եկամտաբերությունը մարտի 31-ից ապրիլի 16-ը ժամանակահատվածում. արժեթղթերի եկամտաբերությունն աճել է 0,176 կետով՝ հասնելով 5,435%-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում