Գլխավոր Լրահոս

Անապահով ընտանիքների սպառած գազը 116 մլն դրամով կփոխատուցվի

Անապահով ընտանիքների սպառած գազը 116 մլն դրամով կփոխատուցվի

Կառավարությունը ապրիլի 17-ի նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել  մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խմ բնական գազի դիմաց 1000 խմ համար հաստատված 132 հազ. դրամի փոխարեն կգանձվի 100 հազ. դրամ:

Գործադիրը 2013թ. մարտին 142 մլն դրամ էր հատկացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Եվս 70,5 մլն դրամ էր տրամադրվել «ՀայՌուսգազարդին»` որպես ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013թ. հունվար-մարտին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում