Գլխավոր Լրահոս

Մաքսային արտոնությունները կբանակցվեն մինչև վերջին պահը

Մաքսային արտոնությունները կբանակցվեն մինչև վերջին պահը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյան։

Հայաստանը ապրիլի վերջին կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը. երրորդ երկրներից ներկրվող ապրանքների գծով մաքսային արտոնությունների մասին բանակցությունների արդյունքները հայտնի կլինեն ստորագրումից մեկ օր առաջ։

Հայաստանը ապրիլի 29-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում կստորագրի Մաքսային միությանը անդամակցելու համաձայնագիրը։ Ապրիլի 17-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ դեռևս ավարտված չեն բացառություն կազմող ապրանքների վերջնական ցանկի շուրջ բանակցությունները։ «Ստորագրման օրը որոշված է ապրիլի 29-ը, բանակցությունների արդյունքները հայտնի կլինեն ապրիլի 28-ին։ Այսօր դժվար է նշել, մինչ այդ բանակցությունները կավարտվեն, թե ոչ»,-ասաց Ավանեսյանը, հավելելով, թե դեռ պետք է «հստակեցնել մի քանի հարց»։ Նախարարը չցանկացավ նշել, թե բացառություն կազմող ապրանքների ցանկը կրճատվել է, թե ոչ։

Հայկական կողմը ներկայացրել է շուրջ 900 անվանում զգայուն ապրանքների ցանկ, որոնց մաքսատուրքերի մասով բանակցություններ են վարվելու՝ կիրառելու կա՛մ բացառություններ, կա՛մ ստանալու սակագնային քվոտաներ։ 900 անվանում ապրանքների ցանկում ներառված են ավտոմեքենաները, շաքարավազը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության այն ապրանքները, որոնց միասնական մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում գործողները։

Մաքսային միության միասնական մաքսադրույքների կիրառումը Հայաստանի պետբյուջե կապահովի լրացուցիչ մոտ 140 մլն դոլարի մաքսատուրք։ 2013թ. Հայաստանի մաքսային ծառայություններն ապահովել են 44,3 մլրդ դրամի (110 մլն դոլար) մաքսային մուտքեր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում