Գլխավոր Լրահոս

Դ!ԵՄ ԵՄ-ի կոչում Կենտրոնական բանկը վտանգ չի տեսնում

Դ!ԵՄ ԵՄ-ի կոչում Կենտրոնական բանկը վտանգ չի տեսնում

Կենտրոնական բանկը վտանգ չի տեսնում Դ!ԵՄ ԵՄ շարժման ակցիայից, որով քաղաքացիներին կոչ է արվում բանկոմատներից կանխիկացնել ունեցած բոլոր գումարները:

Ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսին Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ վտանգներ կարող է հասցնել ֆինանսական համակարգին Դ!ԵՄ ԵՄ-ի ակցիան, ասաց. «Բանկային համակարգը բավականաչափ իրացվելի է և բանկային համակարգի նպատակն է սպասարկել հաճախորդներին»:

Նրա խոսքով՝ եթե անգամ բոլոր բանկոմատները դատարկվեն, բանկային համակարգը ունակ է դիմակայելու և կդիմակայի տարբեր տիպի զարգացումներին։ «Չգիտեմ՝ Դ!ԵՄ ԵՄ շարժման՝ բանկոմատները դատարկելու շարժառիթը որն է ։ Բանկոմատները հենց դրա համար են, որ մարդիկ կանխիկացնեն իրենց միջոցները»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ «Արքա» պրոցեսինգային համակարգի թողունակությունը հնարավորություն է տալիս, որ միաժամանակ կանխիկացման բազմաթիվ գործարքներ իրականացվեն։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում աշխատավարձերը կանխիկացնել բանկոմատներից, որպեսզի կառավարությունը չկարողանա այդ գումարները շրջանառության մեջ դնել։

«Արքա« վճարահաշվարկային համակարգի պլաստիկ քարտերի թիվը, ըստ «Արմենիան Քարդ» ընկերության պաշտոնական կայքի, կազմում է 1,477 մլն հատ, POS տերմինալների թիվը՝ 6 454, իսկ բանկոմատների թիվը՝ 1058: Հայաստանի մի քանի բանկ, «Պրոկրեդիտ բանկը», «ՎՏԲ Հայաստան բանկը», «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբը», «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկը» ունեն սեփական պրոցեսինգային կենտրոններ, և այդ բանկերի բանկոմատները գործում են «Արքա» համակարգից անկախ։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում