Գլխավոր Լրահոս

Ֆինանսական համակարգի ռիսկերը կառավարելի են

Ֆինանսական համակարգի ռիսկերը կառավարելի են

Կենտրոնական բանկում շարունակում են հավատալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանը։

Կենտրոնական բանկում պնդում են, որ Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ և ունակ է դիմագրավելու տարբեր տեսակի ռիսկերի, այդ թվում աշխարհաքաղաքական։

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունություն ու անհրաժեշտ ճկունություն՝ հնարավոր ռիսկերի դիմակայելու համար։ Այս մասին ապրիլի 18-ին հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական կայունության հաշվետվություն (2013թ.)»-ը։

Գրիգորյանի խոսքով՝ անցած տարի ֆինանսական համակարգին մակրոմիջավայրից սպառնացել են համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակի պահպանման ու աշխարհաքաղաքական հետագա զարգացումների անորոշությունների հետ կապված ռիսկերը։ «Վարկային ռիսկը շարունակում է դիտարկվել որպես բանկային համակարգի կարևորագույն ռիսկ, սակայն այն կառավարելի է։ Վարկային ներդրումների ռիսկայնության առումով՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում կազմել է 4,3%»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները՝ կապիտալի արտահոսք ու տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված վիճակը, ինչ ազդեցություն կարող են թողնել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա, Գրիգորյանը նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումները էական ազդեցություն չեն ունեցել կայունության վրա։

Ռուսաստանի հետ կապված ռիսկերը կարող են դրսևորվել մասնավոր փոխանցումների հնարավոր նվազման, ինչպես նաև արտահանման հնարավոր կրճատման տեսքով։ Ըստ Գրիգորյանի, մասնավոր փոխանցումները դեռևս շարունակում են աճել։ Բացի այդ, ԿԲ-ն իրականացրել է մի քանի սթրես թեստեր՝ պարզելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մասնավոր փոխանցումների կրճատման դեպքում։

Գրիգորյանի խոսքով՝ մասնավոր փոխանցումների կրճատման դեպքում կարող են նվազել վարկառուների վարկունակությունը ու բանկային համակարգում ավելանալ չաշխատող վարկերի մասնաբաժինը։ Սա, սակայն, բանկային համակարգի վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ բանկերը բարձր իրացվելի են։

2013թ. առևտրային բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշներ կազմել են 29,1% և 142,3%։ ԿԲ սահմանած նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար, 15% և 60% են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում