Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ի պարզաբանումը տույժերի հաշվարկի մասով

ՊԵԿ-ի պարզաբանումը տույժերի հաշվարկի մասով

Վարչապետի 2014թ. թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներառված է նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

ՍիվիլՆեթի հարցմանը, որ հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը պատրաստվո՞ւմ է արդյոք հանդես գալ համապատասխան փոփոխությունների առաջարկով, որը հնարավորություն կտա քաղաքացիներին էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելիս չլրացնել կենսաշթոշակային վճարումներին վերաբերող մասը, ՊԵԿ-ից ստացվել է հետևյալ պատասխանը․

«Պետական եկամուտների կոմիտեի գործողությունները` բարձրացված հարցերի կարգավորման ոլորտում, իրականացվելու են աշխատանքային խմբի շրջանակներում` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ ընդունված որոշումներին համապատասխան»:

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում