Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում, ապրիլի 23։
«Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի յուրաքանչյուր անձ, լինի ֆիզիկական, թե իրավաբանական, կարողանա իրացնել իր կարողությունները, ստանա նյութական և բարոյական հատուցում»,- այս մասին կառավարության ապրիլի 23-ի նիստից հետո ասաց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ արդյունաբերության ոլորտում անկումը աճի վերածելու համար։ Նախարարը խոստացավ այս ոլորտում ծրագրվող քայլերը մանրամասնել առաջիկա ասուլիսի ժամանակ։
Կարեն Ճշմարիտյանը 1999-2002թթ. զբաղեցրել է արդյունաբերության և առևտրի նախարարի պաշտոնը, 2002-2007թթ.՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը։ Այս տարիներին արդյունաբերության ոլորտում աճը երկնիշ է եղել։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2003-ին՝ 14%։ Համեմատության համար՝ ճգնաժամային 2009թ. հետո արդյունաբերության ոլորտում աճը ամենաբարձրը 2012-ին էր՝ 7,2%։
Civilnet











