Գլխավոր Լրահոս

Թանկ ավտոմեքենաների ակցիզային հարկը կվերանայվի

Թանկ ավտոմեքենաների ակցիզային հարկը կվերանայվի

Կառավարության ապրիլի 23-ի նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը, ինչի շնորհիվ, նրանց հիմնավորմամբ, զգալիորեն կավելանա ներկրման ծավալը և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ մուտքեր կապահովվեն ՀՀ պետբյուջե:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրն այս օրինագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք սահմանվել էր, որ 25 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաների համար, մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) բացի, պետք է վճարվի նաև 20% ակցիզային հարկ: Օրենսդրական այս փոփոխության արդյունքում կտրուկ նվազեց «թանկ» ավտոմեքենաների ներկրումը, սակայն դրանց թիվը ներքին շուկայում չնվազեց: Քաղաքացիները գտել էին օրենսդրական սողանցքները. նրանք, օրինակ, ներկրում էին 3 տարվա հնությամբ «թանկ» ավտոմեքենաներ` այդպիսով չվճարելով 20% ակցիզային հարկը: Արդյունքում տուժում էր պետբյուջեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում