Վիգեն Սարգսյանի արձագանքը Էրդողանի ուղերձին

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ առաջին անգամ արված ուղերձին:
«Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ուղերձը պարունակում է թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը:
Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրի կայքում:
Civilnet










