Անցած դարի վայրագությունների պաշտոնական ոգեկոչման ամսին՝ Ռուանդայի ցեղասպանությունից մինչև ԱՄՆ-ում և Իսրայելում Հոլոքոստի ամենամյա հիշատակումը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության շուրջ 1,5 մլն զոհերի հիշատակին:
Ամերիկայի հրեական հանձնախումբը կայսրության փլուզումից մի քանի տարի անց ստեղծված Թուրքական պետության կառավարությանը կոչ է անում ոչ միայն ապահովել երկարատև ամբոջական մատչումը այդ մութ ժամանակահատվածի զանգվածային սպանությունների, հարկադրված տեղահանության, մահվան երթերի, ընտանիքների բաժանման և այլ չարագործությունների մասին պատմական վկայություններին, ինչպես խոստացել է կառավարությունը, այլև առերեսվել այդ վկայություններով բացահայտվող իրողություններին: Այս գրեթե մեկդարյա վերքի ապաքինումը կարող է սկսվել միայն այդ ողբերգական ժամանակաշրջանի ճշմարտությանն առերեսվելու դեպքում:
«Ինչպես տարբեր առիթներով գրել և հաստատել է մեր կազմակերպությունը, Օսմանյան իշխանության տակ գտնվող էթնիկ հայերի դեմ իրականացված վայրագություները անվիճելիորեն հանցագործություն են մարդկության դեմ: Հաճախ մեջբերվող, սակայն չափազանց հազվադեպ իրականացվող «Այլևս երբեք» արտահայտության իրական իմաստն ունենալու համար այդ ժամանակաշրջանի բոլոր մանրամասները պետք է պարզվեն»,- ասել է Ամերիկայի հրեական հանձնախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսը:
Նա նշել է, որ պետք է առերեսվել պատմությանը, լսել խղճի թելադրանքը, հակառակ դեպքում՝ «դատապարտված ենք հզորների կողմից թույլերի նկատմամբ անվերջ դաժանություններին»:
«Ինչպես շարունակական սարսափները մեզ ցավալիորեն հիշեցնում են, մենք բոլորս կրում ենք հիշելու պարտավորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ նման գործողությունները ապագայում կանխելու համար: Մենք մեր համերշախություն ենք հայտնում բոլոր այն մադկանց բարի կամքին, որոնք նշում են Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին, բայց ոչ վերջին էթնիկ ջարդերի և ցեղասպանության 99-րդ տարելիցը»,- ասել է Հարիսը:
Civilnet











