Գլխավոր Լրահոս

Վալերի Թորանյանի նամակը` թուրք ժողովրդին

Վալերի Թորանյանի նամակը` թուրք ժողովրդին

Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» պարբերականում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվել էր ֆրանսիական Elle ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանի նամակը՝ ուղղված թուրք ժողովրդին: Նամակի արևմտահայերեն տարբերակը ներկայացված է ստորև: 

Արդի Թուրքիան կառուցող անիւները

Կը մտածեմ բոլոր թաքուն հայերուն եւ թուրք ընտանիքներուն մէջ հասակ առած ու իրենց ծագումին մասին լուռ մնացած հայերուն մասին։ Կը մտածեմ անոնց բոլոր զաւակներուն եւ թոռներուն մասին, որոնք այսօր թրքական հասարակութեան մաս կը կազմեն՝ յաճախ առանց տեղեակ ըլլալու իրենց պատմութեան։ Հայերու հազարաւոր մանր խճաքարեր կան թրքական հասարակութեան մէջ։ Միայն հարիւրամեայ ժխտում չկայ։ Կամ աւելի ճիշդ՝ կայ հարիւրամեայ ժխտում, բայց նաեւ օղակներ ու կամայ եւ ակամայ հիւսկեր, որոնք կազմաւորած են Թուրքիոյ ներկայ քաղաքացիական հասարակութիւնը։ Բարդ է, հակադրուած, զիս կը հետաքրքրէ, քանի որ այս ուժը ծնունդ կու տայ մեր ուժին։ Կը կարծեմ, որ պարտականութիւնս կրկնապատիկ է՝ անցեալը յիշելու եւ լաւատես մնալու։ Չենք մեռնիր վասն ոչինչի, պարզապէս քանի որ ողջ ենք։

Հայրս ծնած էր Մարսէլ, այն նաւուն մէջ, որ իր մօրը՝ մեծ մօրս, ֆրանսա տարած էր։ Մեծ մայրս ազատուած էր ցեղասպանութենէն եւ ապաստանելով Հալէպ,ապրած էր հայ գաղթականներուն հետ։ Մեծ մայրս կեանքիս հիմնական տիպարն է։ Երբ լաւ կը զգամ, իր մասին կը մտածեմ։ Կը մտածեմ իր անհատականութեան մասին, իր քաջութեան եւ տոկալու կարողութեան մասին։ Մայրս հայ չէ, հայու հետ պսակուած է, կը հետաքրքրուիմ անոր մշակոյթին, պատմութեան, պայքարին հետ։  Որովհետեւ մայրս ընտրեց այդ մէկը ընել։ Մայրս եւ մեծ մայրս երկու շատ տարբեր, բայց զօրաւոր կիներ են։ Յուսամ օր մը կը փոխանցեմ անոնց զօրութենէն բաժին մը։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում