Գլխավոր Լրահոս

Որոտանի կասկադում կվերանայվեն սակագները

Որոտանի կասկադում կվերանայվեն սակագները

Որոտանի երեք հէկերն ապահովում եմ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 16-ի նիստում նախատեսում է «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայանների նոր սեփականատեր ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո Կասկադ» ընկերությանը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա, ինչպես նաև սահմանել արտադրանքի սակագինը։

ՀԾԿՀ-ի որոշման նախագծի համաձայն, ընկերությանը տրամադրվելու է էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության 25 տարվա լիցենզիա։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա երկդրույք սակագինը կսահմանվի 1,97 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ), իսկ հզորության ամսական վճարը՝ 1230,35 դրամ/կՎտ (առանց ԱԱՀ) մակարդակում։ Ներկայում այդ երեք հէկերի եկրդրույք սակագինը 6,83 դրամ/կՎտժ է (առանց ԱԱՀ), իսկ հզորության ամսական վճարը՝ 260,99 դրամ/կՎտ(առանց ԱԱՀ)։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սակագինը կնվազի, սակայն էական փոփոխություն տեղի չի ունենա, սակագինն անգամ կբարձրանա, թեև քիչ։ Ներկայում էներգետիկ կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի միադրույք սակագինը 7,87 դրամ/կՎտժ է, վերանայելուց հետո այն կլինի 7,91 դրամ/կՎտժ։

Ամերիկյան ընկերությունը Որոտանի հէկերի համալիրի ձեռքբերման համար վճարել է 180 մլն դոլար, առաջիկա վեց տարիներին նախատեսելով ներդնել ևս 70 մլն դոլար։ Ներդրումների վերադարձելիությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով ընկերության կողմից սակագների բարձրացման ուղղված քայլերը կարող են հանգեցնել վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, քանի որ Որոտանի երեք հէկերն ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում