Մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում (Ֆուտբոլի ակադեմիայում):
Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին:
Մայիսի 6-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
Civilnet











