Գլխավոր Լրահոս

ԲՏԱ բանկն առայժմ սահմանափակումներով կաշխատի

ԲՏԱ բանկն առայժմ սահմանափակումներով կաշխատի

ԲՏԱ բանկում հույս ունեն այս տարի ազատվել Կենտրոնական բանկի սահմանափակումներից։

Հայաստանում ղազախական կապիտալով գործող «ԲՏԱ բանկին» առայժմ չի հաջողվում իրականացնել Կենտրոնական բանկի հանձնարարականը՝ ավելացնել կանոնադրական կապիտալը։

2007թ. Կենտրոնական բանկն էական սահմանափակումներ էր դրել բանկի գործունեության նկատմամբ, այդ թվում՝ նոր վարկերի տրամադրման, ներգրավվող ավանդների տոկոսադրույքների առավելագույն սահմանաչափերի, նոր մասնաճյուղերի բացման և կապակցված անձանց հետ որոշակի գործառնությունների իրականացման գծով։ Թեև բանկի ղեկավարությունը հուսով էր, որ ԿԲ-ի սահմանափակումները կարող են վերացվել արդեն 2013-ին, դա տեղի չունեցավ։

«ԲՏԱ բանկի» 2013թ. ֆինանսական հաշվետվության աուդիտորական եզրակացությունում Ernst and Young աուդիտորական կազմակերպությունը «Հատուկ ուշադրություն պահանջող հարցեր» հատվածում նշում է բանկի գործունեության նկատմամբ ԿԲ-ի կողմից պարտադրված սահմանափակումների և կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ հանձնարարականի մասին։

Հաշվետվություն նշվում է, որ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկը չի բավարարել Կենտրոնական բանկի հանձնարարականը՝ կանոնադրական կապիտալի ավելացման գծով, թեև իրագործել է ԿԲ-ի կողմից հայաստանյան բանկերի համար սահմանված նվազագույն կապիտալի (5 մլրդ դրամ) պահանջը։ 2013թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա համար բանկը ստացել է 94 մլն դրամի շահույթ և ունեցել է կապիտալի՝ ԿԲ պահանջներին համապատասխան համարժեքության ցուցանիշ՝ 58,39% (2012թ.՝ 61,57%)։

Անցած տարվա վերջին բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 5,73 մլրդ դրամ, պարտավորությունների ծավալը՝ 5,835 մլրդ։ «Բանկի ղեկավարությունն ակնկալում է, որ 2014թ. ընթացքում բանկը կազատվի ԿԲ-ի սահմանափակումներից, քանի որ բանկի կապիտալիզացիայի ընդհանուր մակարդակը բավարար է գործունեությունը զարգացնելու համար»,- նշված է ֆինանսական հաշվետվությունում։

Բանկի խնդիրներն առավելապես պայմանավորված են բաժնետերերի միջև ծագած վեճերով։ Բանկի կապիտալում մասնակցություն ունեն «ԲՏԱ բանկի» (Ղազախստան) տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մուխտար Աբլազովի հետ փոխկապակցված ընկերությունները։ Աբլազովը 2013թ. հուլիսին ձերբակալվել է Ֆրանսիայում, Ղազախստանի իշխանությունները նրան մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ, մասնավորապես՝ նրա անունը կապվում է «ԲՏԱ բանկի» (Ղազախստան) հաշվեկշռից 14 մլրդ դոլարի կորստի հետ։

Հաստանում «ԲՏԱ բանկի» բաժնետոմսերի 49%-ը պատկանում է մայր՝ «ԲՏԱ բանկին» (Ղազախստան), 31%-ը՝ ZRL Beteiligungs AG-ին, 16%-ը՝ «Մոբիլեքս Էներջի Լիմիթեդ»-ին, իսկ 4%-ը՝ «ԱՄԿ Ինվեստ նախագծաշինարարական ընկերությանը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում