Գլխավոր Լրահոս

Որոտանի վաճառքի պայմանագիրը վերանայվում է

Որոտանի վաճառքի պայմանագիրը վերանայվում է

Հունվարի 29-ին ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց պայմանագիր, ըստ որի ձեռք է բերում Որոտանի հէկերի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերը: Պայմանագրում նշվել էր, որ այն կարող է լուծարվել ստորագրումից հետո 75 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև ապրիլի 14-ը: Պարզ ասած՝ գործարքը պետք է ավարտված լիներ այդ ժամանակահատվածում:

Նշված վերջնաժամկետից արդեն մեկ ամիս է անցել, սակայն գործարքը դեռ չի ավարտվել։ Մյուս կողմից՝ հայկական կամ ամերիկյան կողմը չեն ցանկանում լուծել պայմանագիրը։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայում կառավարությունում վերանայվում են պայմանագրի որոշ դրույթներ։ Մասնավորապես, լուծարման վերջնաժամկետի 75 օրը փոխվելու է «մինչև 2014թ. մայիսի 16-ը» ձևակերպմամբ, քանի որ կողմերի միջև որոշ տարաձայնություններ են առաջացել պայմանագրի որոշ դրույթների շուրջ։ Պայմանագրով երաշխավորվում էր, որ Որոտանի հէկերի համալիրի աշխատակազմը գործազուրկ չի դառնա գործարքի արդյունքում, և գործարքի ավարտին գնորդը առնվազն 222 աշխատակցի պետք է ընդունած լիներ աշխատանքի։ «222 աշխատակիցներ» ձևակերպումը փոխվել է «217 աշխատակիցներ» ձևակերպմամբ:

Փոփոխությունն ուշագրավ է նրանով, որ խոսքն ընդամենը 5 աշխատակցի մասին է։ Չի բացառվում, իհարկե, որ Որոտանի հէկերի համալիրում աշխատակազմն ուռճացված լինի, սակայն եթե հաշվի առնենք, որ ամերիկյան ընկերությունը համալիրը ձեռքբերելու շուրջ բանակցությունները վարում է 2013թ.հունիսից, ապա այս ընթացքում թերևս հնարավոր էր բացահայտել ընկերությունում առկա խնդիրները, այդ թվում՝ ուռճացված աշխատակազմը։

Ի դեպ, գնորդը հիդրոէներգետիկ ակտիվների 73,526 մլրդ գնի 44,116 մլրդ դրամը պետք է վճարի գործարքի ավարտման օրը, իսկ 29,410 մլրդ դրամը ենթակա է վճարման գործարքի ավարտման օրվա առաջին տարեդարձի օրը, պարզ ասած՝ մեկ տարի անց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում