Գլխավոր Լրահոս

112 և 911 զանգահարելը` անվճար

112 և 911 զանգահարելը` անվճար
Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայության թեժ գծի 112 և 911 հեռախոսահամարներին կատարված զանգերը ներկայում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բջջային ցանցի ծածկույթի սահմաններում անվճար են թե՛ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և թե՛ ՀՀ այլ բջջային օպերատորների բաժանորդների համար: Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից, մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից և զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով: Մարտի 31-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը հայտարարել էր, որ Հայաստանյան բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ անգամ ծածկույթի բացակայության պայմաններում կարող են զանգահարել արտակարգ պատահարների արագ արձագանքման 911 և 112 ծառայության հեռախոսահամարներին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում