Գլխավոր Լրահոս

Մանրածախ առևտուրը կենտրոնանում է խոշոր խանութներում

Մանրածախ առևտուրը կենտրոնանում է խոշոր խանութներում

Երևանին բաժին է ընկնում հանրապետություն կատարվող մանրածախ առևտրի 88%-ը։

Այս տարվա առաջին եռամսյակում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի ծավալներն աճել են 2%-ով՝ կազմելով 192 մլրդ դրամ։ Մանրածախ առևտրի ծավալների 57,7%-ը բաժին է ընկել խոշոր խանութներին (ունեն 31-ից ավելի աշխատակից). 2013թ. հունվար-մարտին այս ցուցանիշը 56,9% էր։ Խոշոր խանութների թիվն այս ընթացքում աճել է 12-ով, ինչն էլ նպաստել է ընդհանուր առևտրի ծավալում նրանց մասնաբաժնի ավելացմանը։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ գերփոքր (ունեն մինչև 5 աշխատակից) խանութների քանակն ավելացել է 300-ով՝ մինչև 10,17 հազ., առևտրի ծավալները կրճատվել են 4%-ով։ Աշխատակիցների թվաքանակի մասին տվյալները հուշում են, որ մեկ գերփոքր խանութում աշխատում է մեկ կամ երկու մարդ։ Այսպիսի խանութների ամսական միջին շրջանառությունը հունվար-մարտին կազմել է 1,2 մլն դրամ. 2013թ. առաջին եռամսյակում այն 1,3 մլն էր կամ 8%-ով պակաս։

Փոքր խանութների դեպքում առաջին եռամսյակում ամսական միջին շրջանառությունն ավելացել է 9%-ով՝ կազմելով 12մլն մլն. թեև 18-ով կրճատվել է այսպիսի խանութների քանակը, իսկ ընդհանուր առևտրի ծավալներն աճել 7,4%-ով։

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ հունվար-մարտին մանրածախ առևտրի ծավալների 88%-ը բաժին է ընկել Երևանին, այն դեպքում, երբ մայրաքաղաքում բնակվում է հանրապետության բնակչության 35%-ը։ Ի տարբերություն Երևանի, որտեղ առևտրի 64%-ը բաժին է ընկնում խոշոր խանութներին, մարզերում մանրածախ առևտրի կեսը, ընդհակառակը, իրականացվում է գերփոքր խանութների միջոցով։

Ուշագրավ է, որ գերփոքր խանութներում աշխատանքի արտադրողականությունը 4 անգամ զիջում է խոշոր խանութներին։ Պարզ ասած, եթե գերփոքր խանութում ամսական կտրվածքով մեկ աշխատակցին բաժին է ընկնում 800 հազ. դրամ շրջանառություն, ապա խոշոր խանութում այս ծավալը կազմում է 3,2 մլն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում